ՀԾԿՀ-ն հաստատել է 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 18-ի նիստում քննարկել և  ընդունել է շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ որոշումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումները վերաբերում են համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնների սահմանմանը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրման համար մրցութային հանձնաժողովի ստեղծմանն ու նրա աշխատակարգի հաստատմանը։

Նշված մրցույթների իրականացմամբ նախատեսվում է ապահովել շարժական կապի լայնաշերտ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների հասանելիություն   (բացօթյա ծածկույթ) հանրապետության քաղաքային յուրաքանչյուր բնակավայրում՝ համապատասխան բնակավայրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 60 տոկոսում, ներառյալ՝ «Ինժեներական քաղաքի», «Ակադեմիական քաղաքի», Զվարթնոց, Գյումրու և Կապանի օդանավակայանների, ՀՀ սահմանային բոլոր գործող և նոր կառուցվող մաքսակետերի տարածքներում, ինչպես նաև հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ նոր կառուցվող) ընդհանուր երկարության 98 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա (outdoor) ծածկույթ (որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով)։

Միևնույն ժամանակ, կբարձրացվի կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակը, կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն (կընդլայնվի) կապի առկա ենթակառուցվածքները։         

Հայերեն

Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եթե պարզվի, որ IMEI համակարգը սպառնում է քաղաքացիների ազատությանը, այն չի ներդրվի. վարչապետ