0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող սարքավորումների սպասարկման և վաճառքի միակ մասնագիտացված ընկերությունն է Հայաստանում:

2006թ.-ին հիմնադրված ընկերությունը Հայաստանում տեխնիկայի ամենախոշոր ներկրողներից մեկն է և տեղական շուկայում ներկայանում է  լայն տեսականիով։

Ակբա Լիզինգի և «Մետատեկ» ընկերության համագործակցության արդյունքում ընկերության ներկայացրած տեխնիկաները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով ՝ տարեկան փաստացի 0.5% տոկոսադրույքով։

«Ակբա Լիզինգն ու «Մետատեկ» ընկերությունը միասին համագործակցում են երկար տարիներ և այսօր այդ համագործակցությունը նոր շունչ է ստանում։ Շինարարության, արտադրության, ինչպես նաև պահեստային տնտեսությունների ոլորտում գործող տնտեսվարողներին պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ֆինանսավորման լավագույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 0.5% տոկոսադրույքից»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ  համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

««Մետատեկ» ընկերությունը գործում է ավելի քան 15 տարի և այս տարիների ընթացքում իրագործել ենք բազմաթիվ նախագծեր՝ Հայաստան բերելով միջազգային փորձն ու որակը։ Մենք առաջարկում ենք խորհրդատվություն և նախագծում, ժամանակակից լուծումներ, ինչպես նաև ցանկացած տեխնիկա և սարքավորումներ՝ պահեստային տնտեսությունների վերջնական շահագործման համար: «Մետատեկ» ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի շնորհիվ հնարավոր է ընկերության տեսականին ձեռք բերել ֆինանսական լավագույն պայմաններով: Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ստեղծում ենք է՛լ ավելի նպաստավոր պայմաններ հայ գործարարների համար՝ օպտիմիզացնելու և ավտոմատացնելու իրենց պահեստային տնտեսությունները, ինչպես նաև նվազեցնելու իրենց աշխատակիցների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- նշել է «Մետատեկ» ընկերության վաճառքի տնօրեն Արա Գրիգորյանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հայերեն

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԿԸՀ նախագահը վստահեցնում է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը