Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Վրաստանում հանդիպումներ է անցկացնում երկրի ղեկավարության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն դեկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի շրջանակներում Բերսեն կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, նորընտիր նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։

Հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԵԽ գլխավոր քարտուղարի այցն առաջինն է եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչների շրջանում։

Վրաստանում ընդդիմությունը չի ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Հանրապետությունում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ցույցեր։ Նոյեմբերի 28-ին երկրում բողոքի նոր ալիք սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման մասին՝ մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ վարելու հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։ 

Դեկտեմբերի 14-ին Վրաստանի նախագահ ընտրվեց Միխեիլ Ղավելաշվիլին։ Առաջին անգամ նախագահական ընտրությունները հանրապետությունում անցկացվեցին ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ 300 անդամից բաղկացած ընտրիչների կոլեգիայի միջոցով։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք գործող իշխանություններին համարում են ոչ լեգիտիմ, ընտրություններին չեն մասնակցել։

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով