Ծանրորդ Վարազդատ Լալայանն աշխարհի չեմպիոն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 206, 211 և 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում պահեց 245 և 252 կգ: Այս ձևում նա երրորդն է: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը 2024 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է:

Բահրեյնի հավաքականի անդամ, հայազգի Գոռ Մինասյանը հաջորդաբար պոկեց 205 և 210 կգ: Նա այս վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում Մինասյանը երկու անհաջող մոտեցումից հետո կարողացավ երրորդ մոտեցմամբ բարձրացնել 245 կգ: Երկամարտի 455 կգ արդյունքով Մինասյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է:

 

Հայերեն العربية Русский Türkçe 中文

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար