ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանն ակնկալում է ամրապնդել մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում:
Մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր պաշտոնում>,- նշված է ՀՀ վարչապետի գրառման մեջ։
Դեկտեմբերի 14-ի ընտրությունների արդյունքներով Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին։
I warmly congratulate Mikheil Kavelashvili on his election as President of Georgia.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) December 14, 2024
Armenia looks forward to strengthening our strategic partnership and advancing cooperation across all levels. Wishing him every success in this vital role! 🇦🇲 🇬🇪