Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, hիշեցնելով, որ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով կատարել էր ավազակային հարձակում, որի հետևանքով սպանել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդին, տարածքում ծառայություն իրականացնող՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ավագ ենթասպային: Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում:

Հասարակական

HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում գործած ոստիկանին մեղադրանք է առաջադրվել

Դատախազը 2024 թվականի մարտի 5-ին իր ճառով միջնորդել էր Դանիել Դանիելյանին մեղավոր ճանաչել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած ավազակության, այլ հանցանքը թաքցնելու և դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծառայողական գործունեության կատարման մեջ գտնվող երկու անձանց նկատմամբ շահադիտական դրդումներով սպանության, սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը:

Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով, Դանիել Դանիելյանը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկումը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի