Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում իրականացված համակողմանի դիտարկումների և վերլուծական աշխատանքների արդյունքում՝ Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ 

«2024 թվականի դեկտեմբերի 2-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից տրված համապատասխան հանձնարարության շրջանակներում Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, ինչպես նաև վերջիններիս կազմում ընդգրկված ստորաբաժանումներում հանգամանորեն ուսումնասիրվել է քննվող քրեական վարույթներով օրինական տիրապետողներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին վերադարձման ենթակա տրանսպորտային միջոցների, այլ առարկաների, իրերի վերաբերյալ հարցը:

Հիշեցնենք, որ  Քննչական կոմիտեի նախագահն առանձնահատուկ կարևորություն էր տվել վարույթների շրջանակներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և հանձնարարել՝ բացառել քաղաքացիների սեփականության իրավունքների անհարկի կամ առանց  անհրաժեշտության սահմանափակման դեպքերը՝ հատկապես առգրավված իրերի, շարժական գույքի վերադարձման հետ կապված, միաժամանակ՝ հանձնարարվել էր նաև քննարկել վարույթի ընթացքում առգրավված իրերն ու առարկաներն օրինական տիրապետողներին ի պահ հանձնելու հնարավորությունները, հատկապես, եթե դրանք անհրաժեշտ են անձանց կենսապահովման համար։

Վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում իրականացված համակողմանի դիտարկումների և վերլուծական աշխատանքների արդյունքում՝ Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և պարբերաբար անդրադարձ է կատարվելու քաղաքացիների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող այդ համանման խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին:

Հայերեն

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել