Քաղաքականություն

ՀՀ վարչապետին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Դմիտրի Պեսկով

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ փոխանցելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։ 

«Նախագահը (խմբ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) հրավիրել է պարոն Փաշինյանին և, իհարկե, սպասում է նրան մյուս գործընկերների հետ միասին Սանկտ Պետերբուրգում ավանդական հանդիպմանը, որն, իհարկե, ոչ ֆորմալ բնույթ է կրում, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ԵԱՏՄ-ն։ Օրակարգը բավականին հագեցած է»,-նշել է Դմիտրի Պեսկովը։

Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել էր, որ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ նախագահելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետի ու ՌԴ նախագահի առանձին հանդիպում նախատեսված չէ՝ շեշտելով, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները երկրների վարչապետների մակարդակով են։ 

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում