Ֆրանսիայի մշակույթի նախարարը ցանկացել է Փարիզի Աստվածամոր տաճարի մուտքը դարձնել վճարովի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին, ով հրաժարական է տալիս կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո, մտադիր է ապահովել, որ Աստվածամոր տաճարի մուտքը վճարովի դառնա բոլոր նրանց համար, ովքեր չեն հաճախում կրոնական պատարագի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

2026-ին Փարիզում կայանալիք մունիցիպալ ընտրությունների քարոզարշավը սկսելու կապակցությամբ նախարարը կրկնել է իր դիրքորոշումը։ «Ես մտադիր եմ դրան հասնել», - ասել է նա իր համախոհների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները, ովքեր գալիս են, օրինակ, Ավստրալիայից, չեն հաշվարկում իրենց բյուջեն 30 եվրոյի ճշգրտությամբ։

Զբոսաշրջիկների համար Աստվածամոր տաճար մուտք գործելու համար հինգ եվրո վճարի գաղափարը Դատին ներկայացրել է հոկտեմբերի 23-ին: Նրա խոսքով՝ դա տարեկան կհանգանակի 75 միլիոն եվրո, ինչը կփրկի Փարիզի և Ֆրանսիայի բոլոր եկեղեցիները։ Փարիզի թեմը դեմ էր նման նախաձեռնությանը՝ հիշեցնելով եկեղեցիների և պետության բաժանման մասին օրենքը և եկեղեցու հիմնարար առաքելությունը՝ ընդունել բոլոր տղամարդկանց և կանանց առանց որևէ պայմանի։

 

 

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար