Քաղաքականություն

Կայացել է COP 17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը

1 րոպեի ընթերցում

Կայացել է COP 17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Կոմիտեի նիստում քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը՝ միջոցառումների բովանդակության և տեխնիկական կազմակերպման մասով:  

Ըստ աղբյուրի՝ Կոմիտեն նախանշել է COP 17-ի կազմակերպման քայլերի հաջորդականությունը, գույքագրել առկա տեսանելի և կանխատեսվող խնդիրները, ինչպես նաև պլանավորել Կոմիտեի առաջիկա աշխատանքները:  

Կոմիտեի նիստի ընթացքում ձևակերպվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում