ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակած՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ Ս.Հ.-ն, այլ պաշտոնատար անձանց հետ, պարտադիր զինվորական ծառայությունից` հիվանդության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով ազատելու գործընթացը կազմակերպելու համար, պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձի հորից պահանջել է 6 միլիոն 948 հազար դրամին համարժեք 18 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Ս.Հ.-ն և կաշառք տվող քաղաքացին բռնվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից 2024 թվականի հուլիսի 26-ին՝ կաշառքի մի մասը՝ 10 հազար ԱՄՆ դոլարը ստանալու պահին:

2024 թվականի հուլիսի 27-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել էին առերևույթ այլ հանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու օժանդակության փորձ, խոշոր չափերով կաշառք ստանալ, կաշառք տալ, հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ծառայությունից ազատվելու եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու օժանդակություն, պաշտոնատար անձանց կողմից կեղծ փաստաթուղթ կազմել և տրամադրել): Ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ և միացվել 2024 թվականի հուլիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթին:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, կաշառք ստանալու օժանդակության փորձ կատարելը, օժանդակելը):

2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատվել է Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ