Աշխարհ

Գանայի ընտրություններում հաստատվել է նախկին նախագահ Ջոն Մահամայի հաղթանակը

1 րոպեի ընթերցում

Գանայի ընտրություններում հաստատվել է նախկին նախագահ Ջոն Մահամայի հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գանայում դեկտեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներով հաստատվել է ընդդիմության թեկնածու, նախկին նախագահ Ջոն Մահամայի հաղթանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Մահաման ստացել է ձայների 56,6%-ը, իսկ նրա դեմ պայքարող փոխնախագահ Մահամուդու Բավումիան՝ 41,6%-ը։ Սա երկրում նախագահական ընտրություններում հաղթանակի ամենամեծ ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 60,9%: 

Մահաման խոստացել է «նոր սկիզբ, նոր ուղղություն» և նշել, որ Գանան «պատմություն է կերտել»՝ ընտրելով իր առաջին կին փոխնախագահին՝ Ջեյն Նաանա Օպոկու Ագյեմանգին։

Երկրի փոխնախագահ Բավումիան ընդունել է պարտությունը դեռ նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը՝ «խուսափելու հետագա լարվածությունից և պահպանելու երկրում խաղաղությունը»։ 

Արևմտյան Աֆրիկայի այս երկրում տնտեսական լուրջ ճգնաժամ է տիրում, որն ուղեկցվում է գործազրկությամբ, ցածր կենսամակարդակով, ոսկու անօրինական արդյունահանման հետ կապված բնապահպանական խնդիրներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում