ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդներին Խաչիկ գյուղում պարեկության ընթացքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են առաքելությունից:
Honored to host the Ambassador of 🇫🇷 to Armenia @O_Decottignies at our headquarters, where he was briefed on the latest work of the Mission.🇪🇺🇦🇲 He also joined a patrol in Khachik village to witness our efforts on the ground. Grateful for the continued support and collaboration. pic.twitter.com/jvIuiCcBpe
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) December 8, 2024
«Պատիվ էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին հյուրընկալել մեր տեղակայման վայրերում, որտեղ նրան ներկայացրեցինք առաքելության վերջին աշխատանքները: Նա նաև միացավ պարեկությանը Խաչիկ գյուղում՝ տեղում տեսնելու մեր ջանքերը»,-գրել են առաքելությունից՝ շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության և համագործակցության համար:
ԵՄ առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ից: Առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում: