Քաղաքականություն

Գյումրիում ընթացքի մեջ է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ընթացքի մեջ է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը

ԳՅՈՒՄՐԻ,  9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ընթացքի մեջ է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շրջիկ խմբերը պատահականության սկզբունքով այցելում են քաղաքի տարբեր թաղամասեր ու տներ։ Ընտրություններն անցկացելու են դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին:

Առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ վարչապետի որոշմամբ, նշանակվելու է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որից որոշ ժամանակ անց անցկացվելու են ավագանու արտահերթ ընտրություններ։

«Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շրջում են Գյումրիում և առաջարկում ընտրել իրենց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին: Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին»,-ֆեյսբուքի էջում նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Թեկնածուները յոթն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և համախոհներ՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում