Նոր գիրք

«Նոր գիրք»-43/24. Սեմիրջյան, Սառ, Լինդգրեն, Էգերկրանս

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-43/24. Սեմիրջյան, Սառ, Լինդգրեն, Էգերկրանս

ԵՐԵՎԱՆ, 9  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն․ Առաքել Սեմիրջյան, «Սին: Անհաղորդություն» 

465774282_1593948744540252_2660359702024253499_n.jpg

Ժողովածուն ընդգրկում է արդի հայ արձակի ինքնատիպ դեմքերից մեկի՝ Առաքել Սեմիրջյանի «Սին» և «Անհաղորդություն» վեպերը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն․ Մոհամեդ Մբուգար Սառ, «Հիշողության թաքստոցում»

462653070_1603167223928209_6559878860626550315_n.jpg

 

Փարիզում 1938-ին լույս է տեսնում «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը, որը փարիզյան գրական կյանքում մեծ իրարանցում է առաջացնում: Ոմանց համոզմամբ՝ նոր Արթյուր Ռեմբո էր հայտնվել, մյուսների համար պարզ գրագողություն էր: Հրատարակումից հետո գրքի հեղինակն անհետանում է: Մեր օրերում գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի ձեռքին: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է այս ստեղծագործությամբ ու որոշում է բացահայտել գրքի հեղինակի առեղծվածային անհետացումը: Գնալով առեղծվածային հեղինակի հետքերով՝ Դիեգանը հայտնվում է գաղութատիրական ժամանակաշրջանի դրամատիկ իրադարձությունների, Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի պատմության մութ անկյուններում: Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

Մանկապատանեկան գրականություն․ Աստրիդ Լինդգրեն, Յուհան Էգերկրանս, «Միո, իմ Միո»

465593207_597715016119790_5378781888204688368_n.jpg

Շվեդ աշխարհահռչակ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Մի՛ո, իմ Մի՛ո» հեքիաթը բարու ու չարի հավերժական պայքարի, ընկերության ու հավատարմության, քաջության ու տոկունության մասին է։ Իննամյա հերոսն անցնում է հեքիաթային երկրներով, հանդիպում բազմաթիվ ընկերների, անցնում փորձությունների միջով և սեփական վախերը հաղթահարելով՝ կրկին վերադառնում իր հոր թագավորությունը։ Թարգմանիչ՝ Աշխեն Բախչինյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում