Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 55 կգ քաշային կին ծանրորդները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: 

Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում