Իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»՝ լրջագույն խնդիր է. ՀՀ ՄԻՊ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում` Սլովենիայի օմբուդսման Պետեր Սվետինայի հրավերով մասնակցելու օմբուդսմանական հաստատության 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին և պաշտոնական հանդիպումներին:

Միջոցառումն անցկացվում է «Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետությունը. ժամանակակից մարտահրավերների հաղթահարում» խորագրի ներքո։

Աշխատանքային այցին մասնակցում է նաև ՄԻՊ խորհրդական Անժելիկա Մովսեսովան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանը միջոցառման շրջանակում դեկտեմբերի 5-ին որպես բանախոս է հանդես եկել «Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն. Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ազդեցության ընդլայնման ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը» թեմայով առաջին պանելային քննարկմանը:

Պաշտպանն իր ելույթում շնորհավորել է Սլովենիայի օմբուդսմանին հաստատության 30-ամյակի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է ժամանակակից աշխարհում, այդ թվում` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, ՄԻՊ հաստատությունների գործունեության մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Բանախոսը ներկայացրել է  իրավահավասարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ատելության խոսքի, գենդերային հավասարության, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս բնագավառներում իրականացվող աշխատանքների հիմքով հաճախ է թիրախավորվում հենց իրավաբան մասնագետների, հանրային գործիչների կողմից, ինչը վտանգավոր միտում է:

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Անահիտ Մանասյանը որպես լրջագույն խնդիր է ներկայացրել նաև  հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված` իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։

«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի, այդ թվում` որոշ իրավաբանների կողմից հրապարակային եղանակով ներկայացվում է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը նաև անդրադարձ է կատարել սեռով պայմանավորված՝ կանանց թիրախավորման դեպքերին, հատուկ նշելով, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի: Պաշտպանը ներկայացրել է իր` որպես կին թիրախավորման դեպքերն ու դրանք իրականացնող դերակատարների հանրային գործելաոճը, ինչը հակասում է ոլորտում առկա միջազգային չափանիշներին:

Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել Սլովենիայի Հանրապետության Արդարադատության նախարարության պետքարտուղար Միլան Բրգլեզը, Հունաստանի Օմբուդսման Անդրեա Պոտակիսը և Պորտուգալիայի օմբուդսման Մարիա Լուսիա Ամարալը։

Միջոցառմանը մասնակցել են ՄԻՊ հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ շուրջ 20 պետություններից, ինչպես նաև Սլովենիայի տարբեր պետական կառույցների, կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների, Սլովենիայում դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 5-ին համաժողովին բացման խոսքով են հանդես եկել Սլովենիայի Հանրապետության օմբուդսման Պետեր Սվետինան, Սլովենիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ուրշկա Չուպանչիչը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին (առցանց ձևաչափով)։ 

Հիմնական ելույթով է հանդես եկել Եվրոպական դատարանի նախագահ Մարկո Բոսնյակը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում