Իրան

Իրանը և Չինաստանը վերահաստատել են ռազմավարական կապերն ու միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ դիրքորոշումները

1 րոպեի ընթերցում

Իրանը և Չինաստանը վերահաստատել են ռազմավարական կապերն ու միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ դիրքորոշումները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը և Չինաստանն ունեն ոչ միայն ռազմավարական երկկողմ հարաբերություններ, այլ նաև ընդհանուր և մոտ դիրքորոշումներ տարբեր միջազգային հարցերի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին Ղարիբաբադին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով Պեկինում Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուի հետ խորհրդակցությունների մանրամասներով:

Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Ժնևում Իրանի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև վերջին բանակցությունները՝ պատժամիջոցների վերացման և այլ հարցերի շուրջ: 

Ղարիբաբադին նաև ընդգծել է միջազգային կարևորագույն հարցերի շուրջ երկու երկրների միջև խորհրդակցությունների շարունակականությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Նա ընդգծել է Չինաստանի հետ շարունակական երկխոսության, փոխգործակցության և կարծիքների փոխանակման կարևորությունը՝ տարբեր իրավական և միջազգային հարցերի շուրջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում