Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը ելք է ստեղծված ճգնաժամից. ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդիական և շատ կարևոր է համարում: 

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ կան գործառույթներ, որոնք անհնար է իրականացնել առանց քաղաքապետի: 

«Ընտրական պրոցեսները պետք է կազմակերպի համայնքի ղեկավարը կամ այն անձը, ով իրականացնելու է այդ պարտականությունները։ Բացի այդ, քաղաքը փաստացի մնացել է առանց կառավարման: Նույն այն հարցերի հետ կապված, որոնք բարձրաձայնում են մեր ընդդիմադիր գործընկերները… իսկ ո՞վ պետք է լուծեր քաղաքի առաջ ծառացած այդ հարցերը, եթե փաստացի չկա մարդ, ով պետք է այդ հարցերով զբաղվի: Հրատապ խնդիրներ կան, որոնք ժամ առաջ պետք է լուծում ստանան»,- նշեց Քնարիկ Հարությունյանը՝ անհիմն համարելով պնդումները, թե քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշում ՔՊ-ն կայացրել է՝ առաջիկա արտահերթ ընտրություններում լծակներ ունենալու համար։ 

Անդրադառնալով խոսակցություններին, թե Գյումրիի գործող ավագանին արդեն իրեն սպառել էր՝ Քնարիկ Հարությունյանը չհամաձայնեց դրանց հետ՝ նշելով, որ Գյումրիի ավագանին ամենաակտիվն էր և միշտ էլ շատ թեժ քննարկումներով ու բանավեճերով է անցել: «Եթե «Բալասանյան դաշինք»-ն անպատասխանատու կերպով չվարվեր, այս ավագանին դեռ շատ անելիքներ ուներ քաղաքի հետ կապված, ու չեմ կարծում, որ ավագանին իրեն սպառել էր: Անշուշտ, կլինեն նոր ընտրություններ, ու տարբեր խմբակցություններ իրենց նախընտրական ցուցակը կներկայացնեն, որոնցում, հնարավոր է, լինեն փոփոխություններ»,- նշեց Քնարիկ Հարությունյանը:

Դեկտեմբերի 4-ին մեկնարկել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուների քարոզչությունը: Նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին վարչապետը կնշանակի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Քարոզչությանը մասնակցում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:

Հայերեն

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք