Ազգային տինկնիկային թատրոնի «Բուկովսկի» ներկայացումը մրցանակի է արժանացել Իտալիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային տիկնիկային թատրոնը դեկտեմբերի 2-ին «Բուկովսկի» ներկայացմամբ  մասնակցել է 30th Premio Mecenate միջազգային փառատոնին՝ հանդես գալով Հռոմի «Ռոսսինի» թատրոնում և արժանացել է «Տարվա լավագույն ներկայացում» պատվավոր մրցանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ բացի իտալացի հանդիսատեսից, մեզ հետ էին նաև Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ»,-ասվում է տեքստում:

«Բուկովսկի» ներկայացումը՝ նախատեսված մեծահասակների համար, բեմադրել է Մարիետա Դովլաթբեկյանը: Ամերիկացի ականավոր բանաստեղծի կյանքի պատմությունը ներկայացնող բեմադրության առաջնախաղը տեղի է ունեցել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: 

Հայերեն فارسی Русский

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում