Վրաստան

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել

1 րոպեի ընթերցում

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նախագահի ինստիտուտը մնում է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում, և այն պետք է հասնի Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանի Սահմանադրական դատարանը ավելի վաղ՝ դեկտեմբերի 2-ին քննարկման չէր ընդունել Զուրաբիշվիլիի և 30 քաղաքական գործիչների հայցը, որոնք պահանջում էին հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում