Գերմանիայում Volkswagen-ի շուրջ 100 000 աշխատող գործադուլի է դուրս եկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Volkswagen ավտոարտադրող ընկերության գրեթե 100 000 աշխատակից մասնակցել է ողջ Գերմանիայում նախազգուշական գործադուլներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները։

«Առաջին նախազգուշական գործադուլները աշխատողների կողմից բացարձակապես վճռական ազդանշան էին Volkswagen-ի վարչության դաժան ծրագրերի դեմ», - ասել է IG Metall արհմիության խոսնակ Տորստեն Գրյոգերը:

Աշխատողները բողոքում են արտադրության մի մասը փակելու և աշխատակիցներին կրճատելու՝ ղեկավարության ծրագրերի դեմ։ Գործադուլները սկսվել են դեկտեմբերի 2-ին, ավարտվել դեկտեմբերի 3-ի առավոտյան հերթափոխի մեկնարկի ժամանակ։

Ընդհանուր առմամբ , գործադուլներին մասնակցել է Volkswagen-ի ինը գործարանի 98 650 աշխատակից Գերմանիայի տարբեր քաղաքներում։

Կոնցեռնի և արհմիության միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

Հոկտեմբերի վերջին Volkswagen-ի արդյունաբերական խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն ասել էր, որ կոնցեռնը մտադիր է փակել առնվազն երեք գործարան Գերմանիայում և դրանով իսկ կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Ընդհանուր առմամբ, VW-ն ունի տասը գործարան, որտեղ աշխատում է մոտ 120 000 մարդ։

Ընկերությունը նախկինում չէր բացառել, որ խնայողության նպատակներով կարող է կրճատումներ անել և արտադրամասեր փակել։ Լրատվամիջոցները գրում էին, որ կրճատումները կարող են սկսվել 2025 թվականի հուլիսի 1-ից։

Հայերեն English Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA