Գլխավոր դատախազը ԵՊՀ-ի ուսսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է կոռուպցիայի դրսևորումներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին , «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում, ընդունել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է այնպիսի հարցերի, թե, օրինակ, ինչո՞վ է վտանգավոր կոռուպցիան, ինչպե՞ս է այն դրսևորվում, ի՞նչ է հովանավորչությունը, ինչպե՞ս պայքարել հովանավորչության դեմ, ի՞նչ է բարեվարքությունն ու ինչպե՞ս ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին:

Ուսանողները կարծիք են հայտնել, որ կոռուպցիան մարդկանց զրկում է հավասար հնարավորություններից, խոչընդոտում է պետության զարգացմանը, պետության մեջ պետություն է ստեղծում, վտանգում է ազգային անվտանգությունը և այլն:

Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա մարտահրավերներին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է մտածողության փոփոխության անհրաժեշտությունն ու նշել.

«Մեր խնդիրն այն է, որ մենք ցանկանում ենք արդարադատություն իրականացվի, բայց ոչ մեր նկատմամբ»:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է նաև դատախազների հանրային հաղորդակցության հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին, իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացման անհրաժեշտությանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում Դատախազության իրականացրած աշխատանքներին և այլն:

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը ներկայացրել է 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների, դատարան ուղարկված գործերի, դատավճիռների ու վերականգնված վնասի վիճակագրությունը:

Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է, որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով քննված քրեական վարույթներից վերոնշյալ ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 131 քրեական գործ՝ 287 անձի վերաբերյալ: Ավարտված գործերով վերականգնվել է 532 միլիոն 568 հազար դրամ: 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարաններում ավարտվել է կոռուպցիոն բնույթի 91 քրեական գործ` 146 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 88-ով` 140 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, 3 գործով 6 ամբաստանյալի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ (ներկայացվել են վերաքննիչ բողոքներ): 

Արշավի շրջանակում 2024 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ն իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով