Շոու Բիզնես

Հավերժ երախտապարտ եմ այն սիրո համար, որն ինձ նվիրեցիր, Հայաստան. Քրեյգ Դեյվիդը Երևանում նոր շնչով կատարեց իր հիթերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային աստղ Քրեյգ Դեյվիդը դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համախմբված երկրպագուներին իր հիթերով հնարավորություն տվեց վերադառնալ 2000-ականներ, հիշել դպրոցական, ուսանողական տարիներն ու ևս մեկ անգամ փաստել՝ Դեյվիդի երգերը ժամանակ ու տարածություն չեն ճանաչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երևանյան առաջին մենահամերգին արտիստը ներկայացավ TS5 շոուով, կատարեց հին ու նոր երգեր՝ նոր գործիքավորմամբ ու մշակմամբ,  կարողացավ ավելի քան 1 ու կես ժամ առույգ պահել երաժշտասերներին, որոնք նրա հետ շնչում, արտաշնչում էին:

Համերգին հնչեցին 7 Days, Walking Away, Rise & Fall, Insomnia և մի շարք այլ երգեր: Նա ցույց տվեց, որ ոչ միայն փայլուն վոկալային տվյալներով, էներգիայով լի արտիստ է, այլև հրաշալի դիջեյ:

Քրեյգ Դեյվիդն ասաց, որ շատ գնահատում է երկրպագուների սերն ու ջերմությունն ու մի քանի անգամ կրկնեց՝ «մերսի շատ»:

Համերգի ավարտից հետո երգիչն «Ինստագրամ»-ի իր էջում երեկոյից տեսանյութ էր հրապարակել ու գրել. «Հավերժ երախտապարտ եմ այն սիրո համար, որն ինձ այս երեկո նվիրեցիր, Երևան, Հայաստան»:

TS5-ը բացառիկ փակ երեկույթ է եղել՝ կազմակերպված արտիստի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է գլոբալ սենսացիա՝ միավորելով արդեն սիրված և ժամանակակից հիթերը R&B, Garage և House ժանրերում։

Քրեյգի TS5 շոուն ցնցել է աշխարհի խոշոր դահլիճները՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, Գլաստոնբերիից մինչև Բրիքսթոն Ակադեմի, O2 Արենա և այլն։ 

Հայերեն

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին