Աշխարհ

Ֆրանսիայի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսի

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսի

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի ձախակողմյան ընդդիմությունը որոշել է անվստահություն հայտնել վարչապետ Միշել Բարնիեին՝ պատգամավորներին շրջանցելով սոցիալական ապահովագրության բյուջեի մասին որոշումն ընդունելու պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն, որի ելույթը հեռարձակվել է BFMTV-ով:

«Սա ամենադաժան սոցիալական ապահովության բյուջեն է Ֆրանսիայի պատմության մեջ, մենք անհապաղ անվստահություն ենք հայտնում»,- ասել է պատգամավորը:

Իր հերթին «Ազգային հանրահավաք» կուսակցությունը հայտարարել է, որ կաջակցի նաև Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելուն:

Հարցի քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի։ 

Ավելի վաղ՝ Բարնիեն ելույթ է ունեցել խորհրդարանի նիստում, որտեղ քննարկվել է 2025 թվականի սոցիալական ապահովագրության բյուջեի մասին օրինագծի տեքստը։ Վարչապետը հայտարարել է, որ կիրառում է երկրի Սահմանադրության 49.3-րդ հոդվածը, որը թույլ է տալիս փաստաթուղթն ընդունել՝ շրջանցելով պատգամավորներին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում