ՌԴ-ում անցկացված Դելփյան խաղերից ՀՀ պատվիրակությունը վերադարձել է մեդալներով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում  անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանն ու 2 նվագակցող:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած  հաղորդագրությունից, Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ.

Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)․ Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան - արծաթե մեդալ 

Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)․ Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան - ոսկե մեդալ 

Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)․ Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադևոսյան – ոսկե մեդալ 

Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)․ Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան - արծաթե մեդալ 

Ժողովրդական նվագարաններ (14-17 տարեկան)․ Նարեկ Խանզադյան, դաս.՝ Գ. Դաբաղյան - Դիպլոմ

Կերպարվեստ (14-17 տարեկան)․ Գոհար Գրիգորյան – Դիպլոմ

ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և  մեկ 2-րդ մրցանակակիրներ:

Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)․ Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան - առաջին մրցանակ

Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)․ Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան - առաջին մրցանակ

Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)․ Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադևոսյան –առաջին մրցանակ

Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)․ Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան - երկրորդ մրցանակ

ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերի թիմային հաշվարկով ՀՀ պատվիրակությունը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Խաղերին մասնակցել են շուրջ 600 տաղանդավոր պատանիներ և երիտասարդներ 13 պետություններից՝  ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի ներկայացուցիչներ: Հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի և Բենինի պատվիրակությունները։

3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերի ընթացքում կազմակերպվել է նաև միջազգային կոնֆերանս, որի շրջանակում ՀԱԴԿ նախագահ Ալեքսան Զաքյանը հանդես է եկել զեկույցով, իսկ ՇՀԿ շրջանակում կազմակերպված «Մշակույթը, որպես հարթակ բազմակողմանի համագործակցության և զարգացման համար» կլոր սեղանին ներկայացրել է «Միացյալ ազգերը հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ» ծրագիրը: 

 

Հայերեն Русский

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

ՀԾԿՀ-ն և Հունաստանի կարգավորող մարմինը կհամագործակցեն ջրային ոլորտի կարգավորման ուղղությամբ

Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին

Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել

Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը

Երևանում Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Կայացավ «Վազգեն Պողոսյան» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ