Քաղաքականություն

Պատգամավոր Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից

2 րոպեի ընթերցում

Պատգամավոր Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատգամավոր Գեղամ Նազարյանը համաձայնել է դուրս գալ «Հայաստան» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։

Ըստ հայտարարության՝ Նազարյանի դիրքորոշումները վերջին շրջանում տարբերվում էին խմբակցության քաղաքական ուղեգծից և առաջնահերթություններից։

«Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:

Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։

Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ»,-նշված է հայտարարության մեջ։

Գեղամ Նազարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարց այս պահին օրակարգում չկա։ Այս հայտարարությունն առաջացրել է դժգոհություն նրա խմբակցության ներսում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը։  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում