Կառավարությունը նպատակ ունի կատարելագործել գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության e-draft հարթակում ներկայացրել է նախագիծ, որի նպատակը գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի բարելավումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայումս խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացում ներգրավված են տարբեր կառույցներ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք դժվարացնում են ԱՆԻ ՊԱՍ համակարգի (անասնաբուժական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ) տվյալների ճիշտ և արագ մշակումը։

Փոփոխությունների առանցքային նպատակներն են ԱՆԻ ՊԱՍ համակարգի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն ամբողջությամբ փոխանցել Էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով գործընթացի համակարգվածություն, սահմանել անձնական սպառման համար մորթված կենդանու ականջապիտակի անասնաբույժին հանձնման պարտադիր պահանջ՝ տվյալները ԱՆԻ ՊԱՍ համակարգից ելքագրելու նպատակով։

Ակնկալվող արդյունքները․ կենդանիների համարակալման և հաշվառման ամբողջականության ապահովում՝ ներառյալ ականջապիտակների և ակցանների ձեռքբերում, անասնաբույժների կողմից իրականացվող միջոցառումների համար վճարում և էլեկտրոնային համակարգի սպասարկում, մորթված կենդանիների հաշվառման կարգավորումների ամրապնդում՝ տնտեսվարողների և անասնաբույժների միջև աշխատանքների հստակեցմամբ։

Նախագծի մշակման գործընթացը իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ 

 

 

Հայերեն

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը