Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ ԼՂ-ից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցե-Կվադրատ Ամպեգան իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի ծրագրին կհատկացնի հավելյալ 20 միլիոն ՀՀ դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ 

Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը 2023թ․ կազմում էր 100 մլն ՀՀ դրամ։ 

Ծրագրի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել են ավագ դպրոցի ընդունելության քննություններն, 2024 թ․ սկսել են ուսուցանել Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։ Այս տարվա շահառու աշակերտներն ընդունվել են UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց, Այբ դպրոց և ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։

Ծրագիրը շարունակվում է և հասանելի է ԼՂ-ից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թվականին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները և ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր: Ծրագրին պայմանների համապատասխանող դպրոցներն ու ծրագրերն են.

- Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր

- UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր

- Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր

- Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր

- Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ

- ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր

Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի առնվազն 30% զեղչ կամ ուսման վարձի և տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին: Ծրագրին կարող են միանալ նաև այլ դպրոցներ, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին։

Նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն աջակցում է ծրագրի ընթացիկ իրագործմանը։ Կրթաթոշակների տրամադրումն իրականացվել է յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցներից ստացված դիմումների հիման վրա: 

Հայերեն

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ