Մշակույթ

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝  հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.110.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին:

Հաջորդ կանգառը «Ամբերդ ամրոց»  պատմամշակութային արգելոցն էր, որի տարածքում (պետ. ցուցիչ՝ 2.25.5, հանրապետական նշանակության) աշխատակիցները ծանոթացել են ամրոցի հիմքերի ամրակայման և միջնաբերդի աշտարակների փլուզված հատվածների մաքրման աշխատանքներին, դրանց արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքներին: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում