Մարզեր

Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհները բաց են և երթևեկելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհները բաց են և երթևեկելի

ԳԱՎԱՌ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 28-ի դրությամբ բաց և երթևեկելի են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նոյեմբերի 27-ի գիշերը մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունիի տարածաշրջաններում տեղացած ձյան շերտի բարձրությունը կազմել  է 5-7 սմ, իսկ Վարդենյաց լեռնանցքում և Ծովագյուղ բնակավայրի տարածքում՝ շուրջ 20 սմ, որոշ ճանապարհահատվածներում եղել է մերկասառույց։ 

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մարզով անցնող միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային նշանակության ճանապարհներին իրականացրել են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում