Մերձավոր Արևելք

Լիբանանն Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի մինչև 10 000-ի

1 րոպեի ընթերցում

Լիբանանն Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի մինչև 10 000-ի

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի ղեկավարությունը մտադիր է երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ, զինծառայողների թիվը ավելացնել մինչև 10 000։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Al Jazeera-ին հայտնել է Լիբանանի պաշտպանության նախարար Մորիս Սլիմը:

Նա ասել է, որ կառավարությունը 10 000 զինվոր կուղարկի երկրի հարավ, որտեղից, ըստ հրադադարի պայմանների, «Հեզբոլլահ»-ը պետք է դուրս գա։

Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։ Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության միջև համաձայնությունները նախատեսում են Լիբանանի ուժերի վերահսկողության վերականգնում իր տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում, ինչից հետո իսրայելական բանակն աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանի տարածքից։ Իսրայելի զորքերի հեռանալուց հետո Լիբանանի հարավում, ըստ ավելի վաղ հաղորդված տեղեկությունների, պետք է տեղակայվեր առնվազն 5000 զինվոր։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում