Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին կոչ է անում խուսափել իրենց տներ վերադառնալուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավային շրջանների բնակիչներին նախազգուշացրել են խուսափել իրենց տներ վերադառնալուց մինչև Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հրամանատարության հատուկ ցուցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին հրադադարի ուժի մեջ մտնելու առնչությամբ։

«Ձեզ արգելվում է գնալ այն գյուղերը, որտեղից ավելի վաղ տարհանվել եք ԻՊԲ-ի հրամանով, կամ դեպի տվյալ տարածքում տեղակայված ԻՊԲ-ի ուժերը: Հանուն ձեր և ձեր ընտանիքների անդամների անվտանգության խուսափեք տվյալ շրջաններ տեղափոխվելուց: Մենք ձեզ կհայտնենք, երբ անվտանգ լինի տուն վերադառնալ», - նշված է հայտարարության մեջ:

ԻՊԲ-ի խոսնակը հայտնել է, որ հրադադարի համաձայնագրին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի զորամասերն առայժմ մնում են իրենց դիրքերում Հարավային Լիբանանի տարածքում։

Հոկտեմբերի 1-ին Լիբանանի հարավային շրջաններում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելցի զինվորականների պահանջով հարյուրավոր գյուղերի բնակիչներ անցել են սահմանից 50 կմ հեռավորության վրա հոսող Ավալի գետի մյուս կողմը։ Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ տեղահանված անձանց ընդհանուր թիվը կազմել է 1,2 միլիոն:

Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։ Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության միջև համաձայնությունները նախատեսում են Լիբանանի ուժերի վերահսկողության վերականգնում իր տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում, ինչից հետո իսրայելական բանակն աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանի տարածքից, իսկ երկու կողմերի քաղաքացիական անձինք շուտով կկարողանան անվտանգ կերպով վերադառնալ իրենց բնակավայրերը և սկսել վերականգնել դրանք: 

Մերձավոր Արևելք

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

 

Հայերեն Русский

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք