Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերին. կա 6 զոհ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ՝ նոյեմբերի 27-ի կեսգիշերից հետո, Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Սիրիայի հետ Լիբանանի հյուսիսային երեք սահմանային անցակետերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն։

Պաշտոնյան ասել է, որ անմիջապես պարզ չի եղել՝ արդյոք հարվածների հետևանքով ճանապարհները փակվել են. վերջին շաբաթներին Սիրիայի հետ Լիբանանի արևելյան անցակետերին Իսրայելի հարվածների հետևանքով ճանապարհներն արգելափակվել էին։ 

Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Հոմսի նահանգում անցակետերի վրա իրականացված իսրայելական հարվածներից զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 4 քաղաքացիական անձ և 2 զինվոր։ 12 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխաներ, կանայք և Սիրիայի Կարմիր մահիկի աշխատակիցներ։  Սիրիայի Կարմիր մահիկ կազմակերպությունը դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ Լիբանանի հետ սահմանային անցակետերից հեռացրել է իր աշխատակիցներին՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Վաղ առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։  

Մերձավոր Արևելք

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

 

Հայերեն Français Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը