Միացյալ Նահանգներ

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները

2 րոպեի ընթերցում

FILE PHOTO: Chinese and U.S. flags flutter outside a company building in Shanghai, China April 14, 2021. REUTERS/Aly Song
FILE PHOTO: Chinese and U.S. flags flutter outside a company building in Shanghai, China April 14, 2021. REUTERS/Aly Song

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պեկինը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել չինական ձեռնարկությունների նկատմամբ քաղաքական մանիպուլյացիաներն ու անհիմն ճնշումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել ևս 29 չինական ընկերությունների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ի իշխանությունները կասկածում են Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում հարկադիր աշխատանք կիրառելու մեջ:

«ԱՄՆ-ի մոտեցումն իրականում ոչ մի հիմք չունի, դա ահաբեկչություն է մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով և տնտեսական հարկադրանքի տիպիկ օրինակ է: Չինաստանը խստորեն դատապարտում է նման վերաբերմունքը և կտրականապես դեմ է դրան, ինչի առթիվ Պեկինը խիստ հայտարարություններ է հղել ԱՄՆ-ին», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է հարկադիր աշխատանքին, և Սինցզյանում այսպես կոչված հարկադիր աշխատանք չկա։

«ԱՄՆ-ն, առանց որևէ կոնկրետ ապացույցի պատժամիջոցներ է սահմանել չինական ձեռնարկությունների դեմ պարզապես այն պատճառով, որ նրանք Սինցզյանից նյութեր են գնել կամ Սինցզյանից աշխատողներ են վարձել, ինչի արդյունքում լրջորեն ոտնահարվում է Սինցզյանի բնակչության հիմնական իրավունքները, վնասվում Սինցզյանի և հարակից ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը և խաթարվում է մատակարարման շղթաների կայունությունն ու անվտանգությունը», - հավելել է Չինաստանի առևտրի նախարարությունը:

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում