Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը իջեցվել է այն փոխարինելու նպատակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ արձագանքելով սոցցանցերում տարածվող լուրերին, թե Կառավարության շենքից հանել են ՀՀ դրոշը։ 

«Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով»,- հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Հայերեն Русский