Աշխարհ

Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայությունը կասեցրել է 5 տոննա թմրանյութի մաքսանենգությունը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայությունը կասեցրել է 5 տոննա թմրանյութի մաքսանենգությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայության նավերն Անդամանյան ծովում ռազմածովային ուժերի հետ համատեղ գործողության ընթացքում կալանել են մոտ 5 տոննա թմրանյութ տեղափոխող նավ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայությունն Անդամանյան ծովի ջրերում առգրավել է շուրջ հինգ տոննա քաշով թմրանյութերի խմբաքանակ ձկնորսական նավից: Դա, հնարավոր է, թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակն է, որը երբևէ առգրավվել է երկրի ուժային կառույցի կողմից», - հայտարարել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ 

Թմրանյութերով նավի կալանումը տեղի է ունեցել տարածքային ջրերում առափնյա պահպանության ծառայության և ռազմածովային ուժերի՝ թմրանյութերի մաքսանենգության կանխման Sagar Manthar կոդային ծածկանունով համատեղ գործողության ընթացքում, հետախուզական տվյալների հիման վրա: 

Ավելի վաղ հանրապետության արևմտյան Գուջարաթի նահանգի ափերի մոտ ուժայինները կալանել էին նավ՝ 700 կգ մետամֆետամինով. ձերբակալվել էր Իրանի ութ քաղաքացի։

Ըստ ANI գործակալության տվյալների՝ ավելի վաղ նմանատիպ ծովային գործողությունները հանգեցրել են մոտ 3 500 կգ զանազան  թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առգրավման, ինչպես նաև Իրանի 11 և Պակիստանի 14 քաղաքացիների ձերբակալությունների: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում