Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են գերի վերցրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Կուրսկի մարզում մարտերի ժամանակ երկրի զինված ուժերը գերի են վերցրել Ուկրաինայի կողմից կռվող Մեծ Բրիտանիայի քաղաքացու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։ 

Ըստ տղամարդու հարցաքննության տեսանյութի, որը հրապարակել է «Տրոյկա» Telegram ալիքը, համազգեստով տղամարդը ներկայանում է որպես Ջեյմս Սքոթ Ռիս Անդերսոն, 22 տարեկան:

Անդերսոնը տեսանյութում ասում է, որ 2019-2023 թվականներին ծառայել է բրիտանական բանակում որպես շարքային։ Նա ասում է, որ աշխատանքը կորցնելուց և պատերազմի մասին հեռուստատեսային հաղորդումներից հետո միացել է Ուկրաինայում օտարերկրյա լեգեոնի զորամասին, որը կազմված է օտարերկրյա կամավորներից: 

Նա Ուկրաինա է մտել Լեհաստանի տարածքով, որից առաջ Լոնդոնից թռել է Կրակով։ 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «աջակցում է բրիտանացու ընտանիքին նրա կալանավորման մասին հաղորդումներից հետո»:

Ուկրաինան օգոստոսի 6-ին անսպասելի հարձակում էր ձեռնարկել Կուրսկի վրա՝ առաջանալով մինչև 29 կմ և վերահսկողության տակ վերցնելով մոտ 1000 քառակուսի կիլոմետր ռուսական տարածք։ Ռուսաստանը տարածաշրջանում մեծաթիվ ուժեր է տեղակայել և կատաղի մարտերի միջոցով սկսել է հետ գրավել տարածքը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին