Ընդդիմադիր թեկնածու Օրսին հաղթում է Ուրուգվայի նախագահական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լայն ճակատ» ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածու Յամանդու Օրսին հաղթում է Ուրուգվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում ձայների հաշվարկի արդյունքները, որոնք հրապարակել է Ընտրական դատարանը  ընտրատեղամասերի 81,26%-ի տվյալների մշակումից հետո։

Օրսիի օգտին քվեարկել է 942 470 ընտրող։ Նրա մրցակիցը՝ իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն, ստացել է 898 767 ընտրողների աջակցությունը:

Դելգադոն արդեն ընդունել է ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել մրցակցին։ Օրսիին հաղթանակի առթիվ շնորհավորել է նաև Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակայե Պոուն։

Օրսին, որը 2015-2024 թվականներին զբաղեցրել է Կանելոնեսի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, իր առաջնահերթություններից մեկն է համարում պայքարը հանցավորության դեմ, որի մակարդակն Ուրուգվայում վերջին տարիներին աճել է, և երկրի տարածքով թմրանյութերի տարանցման դեմ: Քաղաքական գործիչը նաև խոստանում է ստեղծել նոր աշխատատեղեր և բարձրացնել ցածր եկամուտ ունեցող աշխատողների աշխատավարձերը։

Արտաքին քաղաքականության բնագավառում որպես առաջնահերթություն նա առանձնացնում է ինտեգրացիոն գործընթացների արագացման անհրաժեշտությունը տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Հարավային  Ամերիկայի ընդհանուր շուկայի («Մերկոսուր») շրջանակներում։ 

Ուրուգվայի ընտրված նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի մարտի 1-ին:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով