Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել. ՀՎԿԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին ամիսներին կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավականին կայուն է. հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացվել է ընդհամենը 3 դեպք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյան՝ նշելով, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացված  3 դեպքն էլ բերովի է և Հայաստանում գրանցված դեպքերի հետ համաճարակաբանորեն կապված չեն: Այսինքն՝ անձը ճամփորդել է, կամ ունեցել է հյուր, որի արդյունքում վարակվել է կարմրուկով:

«Պետք է ասեմ, որ Հայաստանը, բարելավելով համաճարակային իրավիճակը, 2023 թվականին կարմրուկով պայմանավորված համաճարակային ամենաբարձր ցուցանիշներ ունեցող եվորպական երկրների տասնյակից արդեն դուրս է եկել: Սակայն պետք է իրականացվող միջոցառումները լինեն շարունակական, որպեսզի բերովի դեպքերով պայմանավորված նորից իրավիճակի աշխուժացում չունենանք»,-նշեց մասնագետը:

Ըստ նրա՝ սա ուրախացնող փաստ է, սակայն չպետք է զգոնություը թուլացնել և մոռանալ խնդրի մասին, քանի որ կարմրուկն այսօր խնդիր է ամբողջ աշխարհում, որը սկսվել է դեռևս 2022 թվականի վերջից և շարունակվում է:

«Այս բռնկումից անմասն չմնաց նաև Հայաստանը և 2023 թվականի փետրվարից ունեցանք գրանցված կարմրուկի դեպքեր, որոնք մինչ օրս շարունակվում են: Չնայած կայուն վիճակին, մեր բոլոր կանխարգելիչ միջոցառումները պետք է նույն տեմպով շարունակել: Կանխարգելման և իրավիճակի կայունացման գործընթացում, իհարկե, առանցքային նշանակություն և դեր ունի պատվաստումների իրականացումը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը:

Մասնագետն ընդգծեց՝ ՀՀ-ում կարմրուկի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Այն իրականացվում է պլանային կարգով և նախատեսված է 12 ամսական և 4-6 տարեկան երեխաների շրջանում պատվաստումն իրականացնելու համար: 

Ըստ նրա՝ այս երկու դեղաչափն ամբողջ կյանքի համար բավարար է կարմրուկից պաշտպանված լինելու համար:

 

Հայերեն English

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել