Քաղաքականություն

Պետության ղեկավարի դերն ու գործառույթն է ի վիճակի լինել կայացնել որոշումներ՝ առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Պետության ղեկավարի դերն ու գործառույթն է ի վիճակի լինել կայացնել որոշումներ՝ առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ կառավարության և պետության ղեկավարի դերն ու գործառույթն է ի վիճակի լինել կայացնել որոշումներ՝ առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու և առանց դրա շուրջ որևէ մեկի հետ խորհրդակցելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումները կայացվել են միանձնյա կերպով:

«Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանականը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքը թիմակիցների հետ շատ հարցերի շուրջ է քննարկումներ ունենում, և որոշ դեպքերում դրանք լինում են շատ ընդլայնված քննարկումներ, ինչը նորմալ է:

«Կառավարության և պետության ղեկավարի դերն ու գործառույթն այն է, որ կան պահեր, որ ինքը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ՝ առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու և առանց՝ դրա շուրջ որևէ մեկի հետ խորհրդակցելու, դա է իմաստը»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ Նրանց թվում էին Գնել Սանոսյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, Վահե Ղազարյանը` Ներքին գործերի նախարարի, Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը` Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կարեն Անդրեասյանը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոններից: Որոշ պաշտոններում նոր նշանակումներ արդեն արվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում