Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է 14 մեդալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող մարզիկները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր դարձան Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

Մրցաշարի արծաթե մեդալներին տիրացան Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ):

Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ։

Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները ընդհանուր առմամբ նվաճեցին 14 մեդալ` 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։

Հայերեն العربية English Español Русский