Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը տագնապալի է որակել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է Բաքվում ավարտվող COP29 կլիմայական համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Անդրադառնալով Ադրբեջանում ձերբակալված բնապահպանական ակտիվիստների և ընդդիմադիրների մասին հարցին՝ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Գերմանիան հանդես է գալիս իշխանություններին քննադատողների ազատ արձակման օգտին, և ինքն  այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։ 

«Անկախ կլիմայական այս համաժողովից՝ մարդու իրավունքների իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև քաղաքական քննարկումների մաս։ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է։ Լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են։ Որպես Գերմանիայի արտգործնախարար՝ ուզում եմ ասել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 անդամների մուտքի արգելքը բացարձակապես անընդունելի է։ Դրանք ազդում են նաև Բունդեսթագի անդամների վրա և անհամատեղելի են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- ընդգծել է նախարարը։  

Հայերեն العربية English Español Français Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները