ԲՏԱ նախարարը կարևորել է ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը. Մխիթար Հայրապետյանն այցելել է Picsart Academy

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 20-ին այցելել է Picsart Academy, որը հանրահայտ Picsart ընկերության կրթական հաստատությունն է՝ մասնագիտացած տեխնոլոգիական տարբեր ուղղություններով և ծրագրավորման տարբեր լեզուների մասնագետների պատրաստմամբ։ 

Ինչպեսդ «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Picsart Academy-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը շրջել է ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բնույթին, տևողությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։ 

Նշվել է, որ վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ նպատակ ունենալով Հայաստանում ոլորտի բարձրորակ նոր մասնագետներ պատրաստել։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դասընթացները մեծ պահանջարկ ունեն, ինչը լավագույն վկայությունն է, որ ընկերության կողմից կազմակերպվող կրթական ծրագրերի նկատմամբ վստահություն կա։ Ընկերությունից նշեցին՝ դեռևս խնդիր է մնում ուսանողների անգլերենի իմացության հարցը։

Մխիթար Հայրապետյանը, կարևորելով հատկապես տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների կողմից կրթական ծրագրերի իրականացումը, որն, անշուշտ, ներառում է գործնական պարապմունքներ և ծանոթություն ընկերության գործունեությանն ու ձեռքբերումներին, նշել է, որ այն կարևոր ազդակ կարող է լինել ուսանողների համար՝ առավել խորանալու տվյալ բնագավառում։ Անդրադառնալով անգլերենի իմացության հետ կապված խնդրին՝ նախարարը նշել է, որ այն շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված  են խթանելու նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։ Անդրադարձ է կատարվել նախարարության կողմից իրականացվող  «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով առաջիկայում նախատեսվող մրցույթին, ինչպես նաև «Կարողությունների զարգացում» բաղադրիչին, որով ոլորտի շուրջ 300 աշխատակից տարբեր ուսումնական հաստատություններում մասնակցում են վերապատրաստման ծրագրերի։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության հնարավորությունները և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու համար: 

Հայերեն

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը