Քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրել․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրին աղքատության գնահատման և զբաղվածության ռազմավարական փոփոխությունների վերաբերյալ նոր մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը կարևորվեց աղքատության հաղթահարման հիմնական ուղին՝ աշխատանքը։

«Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է, որ աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրել։ Բայց մյուս կողմից էլ սահմանափակում ունեցող մարդկանց պարագայում պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն։ Կներեք, բայց ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ սոցիալական փաթեթները շարունակելու են տրամադրվել խոցելի խմբերին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց աղքատության գնահատման նոր համակարգի մասին։

Նախարարն ասաց, որ սոցիալապես խոցելի խմբերը դուրս չեն մնա աջակցության համակարգից։

«Նոր համակարգով բոլոր այն ընտանիքները, որտեղ կլինեն առանձին սոցիալապես խոցելի խմբեր, նրանք դուրս չեն մնալու այդ համակարգից և գործելու է մենթորության սկզբունքը և նաև պայմանավորվել ենք, որ միանգամից այսպես կտրուկ դուրս չենք հանելու այդ համակարգից, այլ մենթորության սկզբունքով փորձելու ենք ուղեկցել։

Եվ երբ անձը դիմելու է անապահովության աջակցություն ստանալու համար, մենք այդ դիմումը նախ և առաջ դիտարկելու ենք որպես աշխատանքի դիմում։ Մեր նպատակն է օգնել, հետևել, և միայն կայուն եկամուտ ունենալուց հետո աջակցությունից դուրս բերել այդ անձանց»,-ասաց Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը հավելեց, որ զբաղվածության նոր ռազմավարությունը գտնվում է ամփոփման փուլում։ 

«Միջգերատեսչական քննարկումներից հետո այն կներկայացվի վերջնական տարբերակով՝ առաջարկելով ավելի ռազմավարական և համակարգային մոտեցումներ զբաղվածության ապահովման հարցում»,-ասաց նախարար Մկրտչյանը։

 

 

 

Հայերեն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին