Սպորտ

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը 6-րդ մեդալն է նվաճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սարգիս Բեգոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում մրցեց ԿԺԴՀ-ն ներկայացնող Կիմ Կվանգի հետ: Հայ ըմբիշը զիջեց 4։8 հաշվով և դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն:

Ավելի վաղ Զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Սուրեն Աղաջանյանը ու Գասպար Տերտերյանը, բրոնզ էին նվաճել Հրաչյա Պողոսյանը, Աշոտ Խաչատրյանը, Էլեն Բաբաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում