Տնտեսություն

Ամերիաբանկը միանում է «EngageArmenia2024» համաժողովին` Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ առաջարկով

3 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը միանում է «EngageArmenia2024» համաժողովին` Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը մասնակցելու է «EngageArmenia2024» համաժողովին, որը կայանալու է 2024թ. նոյեմբերի 23-ին Դուբայում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիաբանկից, համաժողովը Սփյուռքի մեր հայրենակիցների համար նախատեսված առաջարկների դինամիկ հարթակ է, ելույթների պանելային քննարկումների և նոր կապերի հաստատման հնարավորություններով:

Համաժողովի հիմնական թեմաներն են կամավորությունը և ուսնակությունը, կրթությունն ու առողջապահությունը, հայրենադարձությունն ու կարիերայի հնարավորությունները, բիզնեսը, ներդրումներն ու արտահանման խթանումը, մենթորությունն ու սոցիալական նախաձեռնություններին աջակցությունը։ 

Միջոցառման ընթացքում Ամերիաբանկը կներկայացնի իր «Քո տունը Հայաստանում» առաջարկը, որը սփյուռքահայերի կողմից հայրենիքում անշարժ գույք ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է: Ամերիաբանկի առաջարկը ներառում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով ֆինանսավորման ճկուն տարբերակներ՝ բնակարան կամ առանձնատուն գնելու համար: Բանկի ներկայացուցիչները տեղում այցելուներին կտրամադրեն անհրաժեշտ անհատականացված խորհրդատվություն՝ հաշվի առնելով հետաքրքրված հայրենակիցների կարիքները,  նախասիրություններն ու եկամտի աղբյուրները: 

«EngageArmenia2024» համաժողովի համակազմակերպիչներն են «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Ամերիաբանկը և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը` ԱՄԷ հայ համայնքի հետ համատեղ։

Տեղ ամրագրել հնարավոր է այս հղմամբ։ 

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար հնարավոր է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով:

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում