Հայաստան

Առաջիկայում կմեկնարկեն շուրջ մեկ տասնյակ ջրամբարների կառուցման ծրագրեր

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում կմեկնարկեն շուրջ մեկ տասնյակ ջրամբարների կառուցման ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում մի շարք ջրամբարների շինարարության ծրագրեր են նախատեսվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնեց, որ առաջիկայում կհայտարարվեն այդ ջրամբարների շինարարության մրցույթներ։

«Առաջիկայում մեր գործընկեր գերատեսչությունների կողմից կմեկնարկեն ջրամբարաշինության ծրագրերը․ շուրջ մեկ տասնյակ փոքր, միջին և մեծ ջրամբարների շինարարության մրցույթ կհայտարարվի»,-ասաց Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում