Իրանի դեսպանը Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորել է հայ երեխաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ ուղղված հայ երեխաներին: «Արմենպրես»-ը Իրանի դեսպանության տարածած շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Սիրելի´ մանուկներ և պատանիներ, 

Շատ ուրախ եմ, որ այս մի քանի տողով կարող եմ զրուցել ձեզ հետ։ Դուք ինձ համար մաքուր, հետաքրքրասեր, դրական մտածող, կենսախինդ էակներ եք, մի խոսքով`այն, ինչի մասին երազում են մեծերը։ Մարդկային ոգին թարմանում է ձեզ հետ լինելով: Միայն երեխաներն են անկեղծորեն ասում ողջ ճշմարտությունը: Ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ, սովորում եմ առանց պատճառի ուրախանալ: Սովորում եմ զբաղվել ինչ-որ բանով, թեկուզ` աննշան, և հասկանում եմ, թե ինչպես ամբողջ ուժով պահանջել այն, ինչ ուզում եմ։ 

Դուք կարեկցանքի, բարության, սիրո, առատաձեռնության, գթասրտության և ազնվության գանձեր եք: Ինձ համար չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան իմ ժպտացող թոռներն ու նրանց աչքերում փայլող ուրախությունն է։ Ինձ համար ամենագեղեցիկ մեղեդին մանկահասակ թոռներիս անուշ ծիծաղն է: 

Բուրավե´տ ծաղիկներ, 

աշխարհի ապագան դո՛ւք եք կերտում: Հավատացե՜ք ինքներդ ձեզ, դուք ավելի համարձակ եք, ավելի տաղանդավոր և ավելի ընդունակ, քան կարծում եք: Ձեր տաղանդը Աստծո պարգևն է ձեզ: Այն, ինչ դուք անում եք ձեր տաղանդի միջոցով, ձեր պարգևն է ձեր հորը, մորը, ուսուցչին և ձեր երկրի ժողովրդին:

Ձեզ են սպասում առաջընթացի բարձունքները: Երբեք թույլ մի´ տվեք, որ պարտվելու վախը խանգարի ձեզ խաղալ ու առաջ մղվել: Լուսավորե՜ք ձեր ծնողների սրտերը, սիրե´ք ձեր հայրենիքը: Սիրե՜ք ձեր ընկերոջը անվերապահորեն: Երազե՜ք:
Դուք կարող եք ապագա աշխարհը դարձնել լուսավոր: Հեքիաթներ կարդացեք, ավելի շատ հեքիաթներ կարդացեք, և սիրով ձեռք ձեռքի տված ավելի լավ վաղվա օրվա հույսով ձեր երկիրը շենացրեք: 

Ցանկանում եմ, որ դուք այնքան ծիծաղեք, որ չիմանաք, թե ինչ է տխրությունը: 

Կեցցե՛ Հայաստանը
Կեցցե՛ Իրանը»: 

 

 

Հայերեն فارسی

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո