Հայաստան

Մետրոյի նոր կայարանի նախագիծը համալիր փորձաքննության փուլում է

1 րոպեի ընթերցում

Մետրոյի նոր կայարանի նախագիծը համալիր փորձաքննության փուլում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը ներկայում համալիր փորձաքննություն է անցնում Քաղաքաշինության կոմիտեում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում «Մետրոպոլիտեն»-ի նոր կայարանի կառուցման հարցին։

 «Համալիր փորձաքննության փուլն անցնելուց հետո, եթե ամեն ինչ նորմերին համապատասխան փաստագրվի, իսկ նախագծող կազմակերպություններն ուսումնասիրել են նաև տեղական նորմերը և վստահ եմ, որ մենք այստեղ խնդիր չենք ունենա, ապա հնարավորություն կընձեռվի, որ շինարարական մրցույթը մեկնարկի։ Հաշվի առնելով ծրագրի կարևորությունն ու հրատապությունը, ես խնդիր եմ դրել մեր ստորաբաժանումների առաջ, որպեսզի օր առաջ ուսումնասիրեն և ավարտեն համալիր փորձաքննության փուլը»,-մանրամասնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում